12 July 2010
Golden Apricot Film Festival opens in Yerevan
The 7th Golden Apricot International Film Festival has just opened in Yerevan. Armenian Culture Minister Hasmik Poghosyan handed a gold medal of Culture Ministry to the honorary guest of the festival actress Claudia Cardinale.
The festival opened with screening of “Mayrig” (Mother) by Henri Verneuil (dedicated to the 90th anniversary of the director) where Claudia Cardinale had one of the roles.
The presenter of the festival was French director of Armenian origin Serge Avedikian. His “Barking Island” animation won the Best Short Film prize at the 63rd Cannes Film Festival.
Prior to the opening ceremony, Armenian Premier Tigran Sargsyan, Culture Minister Hasmik Poghosyan, Yerevan Mayor Gagik Beglaryan and Claudia Cardinale opened the stars of Sergei Parajanov, Henri Verneuil, Ruben Mamulyan and Hamo Beknazaryan in Charles Aznavour square near Moscow cinema.
News.am
12 Հուլիսի 2010
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը
Րոպեներ առաջ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման արարողությանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի պատվավոր հյուրին՝ աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին հանձնեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալը։
Փառատոնը մեկնարկեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով։ Պատահական չէ այս ֆիլմի ընտրությունը, քանի որ այս տարի լրանում է ֆրանսահայ ռեժիսորի 90-ամյակը եւ հենց այս ֆիլմում է, որ իր լավագույն դերերից մեկը խաղացել է Կլաուդիա Կարդինալեն։
«Ոսկե ծիրանն» այս տարի վարում էր «Կաննի» միջազգային կինոփառատոնում 2010 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմի համար «Ոսկե արմավենի» ստացած ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը։
Նշենք նաև, որ նախքան փառատոնի մեկնարկը, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի առջև, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ բացվեցին Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Ռուբեն Մամուլյանի և Համո Բեկնազարյանի աստղերը։
Հետաքրքական է նաև այն փաստը, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Ոսկե ծիրանին» ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, թե փառատոնը այսուհետ կունենա իր սեփական տարածքը։
News.nl
11 July 2010
Claudia Cardinale arrived in Armenia
Renowned Italian star Claudia Cardinale arrived in Yerevan on July 10 evening. The aircraft was met by hundreds of fans, NEWS.am correspondent reports from Zvartnots International Airport.
“I am happy to be in Armenia,” she said, noting that film “Mayrig” (Mother) by Henri Verneuil linked her with the country. “I was lucky to play the role of mother in this film and get acquainted with Armenian history. Verneuil wanted me to play the history of his mother,” she added.
Canadian director Atom Egoyan and his spouse Arsine Khanjian, as well as French director Claire Denis arrived in Armenia by the same aircraft.
The opening ceremony of the 7th Golden Apricot International Film Festival will take place on July 11 in Yerevan.
News.nl
11 Հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալեն ժամանեց Երևան
Աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արդեն Երևանումէ : Այսօր ժամը 21:36 նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
«Ես երջանիկ եմ այսօր Հայաստանում գտնվելու համար, որովհետև ամենից առաջ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն ինձ կապեց Հայաստանին: Ես այդ ժամանակ բախտ ունեցա «Մայրիկի» դերը կատարելու եւ այդպիսով ճանաչելու հայոց պատմությունը: Եվ Վերնոն ուզեց, որ ես իր պատմությունը խաղամ, իր մոր պատմությունը»-օդանավակայանում լրագրողներին ասաց Կարդինալեն:
Նշենք, որ Կարդինալեի հետ մեկ ինքնաթիռով Հայաստան է ժամանել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև ֆրանսիացի ռեժիսոր Քլեր Դենին:
Վաղը Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում էլ Հայաստանում են գտնվում աշխարհահռչակ մի շարք դերասաններ և ռեժիսորներ:



